211652_close_icon

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ մայրը մի քանի օրական երեխային երեկոյան կերակրել է և քնեցրել, իսկ արդեն առավոտյան նկատել է, որ երեխան մահացել է

views-count51160 դիտում article-date 15:05 27-05-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում ծնողների կողմից «Սևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քանի օրական երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան մարզի գյուղերից մեկի բնակիչ է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում երեխայի մայրը երեխային կերակրել է մայրական կաթով և քնեցրել, իսկ արդեն առավոտյան 07։00-ին արթնացել է և հայտնաբերել երեխային մահացած։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր