211652_close_icon
views-count3741 դիտում article-date 23:50 13-03-2022

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 բեռնատար

Մարտի 13-ին, ժամը 10:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 բեռնատար։

Նմանատիպ նյութեր