211652_close_icon
views-count2307 դիտում article-date 17:48 30-01-2021

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա

Հունվարի 30-ին, ժամը 12։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին կան ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ ժամը 15։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 120 ավտոմեքենա: Փրկարարների կողմից տվյալ պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Նմանատիպ նյութեր