Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 8 բեռնատար ավտոմեքենաներ
                        Նոյեմբերի 4-ին, ժամը 10.17-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին  մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 8 բեռնատար ավտոմեքենաներ (55 ուղևոր):
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

