211652_close_icon
views-count11713 դիտում article-date 11:08 13-03-2022

Թալին-Գյումրի ավտոճանապարհին թեթև ձյուն է տեղում. ճանշինի օպերատիվ գործողությունների արդյունքում կատարվել են ճանապարհի մշակման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով  կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Այսօր՝ մարտի 13-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Թալինից դեպի Գյումրի ճանապարհահատվածում թեթև ձյուն է տեղում:

ճանապարհը սպասարկող ճանշինականները նշված հատվածում կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ճանապարհից հեռացրել են ձյունը,  աղ ու ավազով կատարել են մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ հնարավոր է անվտանգ երթևեկել:

Մնում է, վարորդներն ականջալուր լինեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային  ոստիկանության հորդորներին՝ նշված հատվածներով երթևեկեն  ձմեռային անվադողերով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր