110594 դիտում
17:24 01-12-2021
Արտակարգ իրավիճակ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին. տեղի ճանշինականները չեն բարեհաճել կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ. տեղացած առատ ձյունն էլ ճանապարհը դարձրել է դժվարանցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկուկես ժամից ավելի է, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարանից դեպի Սպիտակի ոլորաններ տանող ճանապարհահատվածում եթևեկությունը դարձել է վտանգավոր:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը տեղացած առատ ձյունն է, որոշ վարորդների ոչ սրտացավ մոտեցումը, քանի որ ավտոմեքենաների անվադողերը ամառային են, մինչդեռ արդեն քանի օր է, Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին, որպեսզի անվադողերը փոխարինեն ձմեռայինով:
Նշված ճանապարհահատվածում ճանապարհների մշակման ոչ մի աշխատանք չի կատարվել, մինչդեռ ճանապարհները սպասարկող ճանշինականները պետք է արդեն սկսեին ճանապարհը աղ ու ավազով մշակելու գործընթացը:
Ծիլքար-Գեղարոտ հատվածներում էլ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարժվել, որոշներն էլ մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով էլ արդեն սկսել է խցանում:
Եթե կարճ ժամանակում ճանապարհները սպասարկող ճանշինները չանցնեն գործի, ապա վիճակն ավելի է վատթարանալու և խցանված ավտոմեքենաների թիվը ավելանալու է:
Ոչ մի հատվածում ճանապարհի մշակման աշխատանքներ չեն իրականացվել:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+