Բացառիկ արխիվային փաստաթուղթ. Լեհաստանի թագավորի 14-րդ դարի արտոնագիրը հայ համայնքին. Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Բացառիկ արխիվային փաստաթուղթ. Լեհաստանի թագավորի 14-րդ դարի արտոնագիրը հայ համայնքին
655 տարի առաջ, 1367 թվականի փետրվարի 4-ին, Հայոց Գրիգոր եպիսկոպոսը Լեհաստանի թագավոր Կազիմիր 3-րդ Մեծից ստացավ կրոնական լիակատար ազատության և Հայ Առաքելական եկեղեցու Եպիսկոպոսության հաստատման արտոնությունը։ Այս ամսաթիվը Լեհաստանում հայկական ներկայության խորհրդանշական սկիզբն է և Հայ Առաքելական եկեղեցու առաջին թեմի ստեղծման պաշտոնական հաստատումը։
Կազիմիր 3-րդի անձնական կնիքով կնքված փաստաթղթի տեքստը՝ թարգմանված լեհերենից.
«Լվով, 4 փետրվարի, 1367 թ.
Լեհաստանի թագավոր Կազիմիրը թույլ է տալիս հայ եպիսկոպոս Գրիգորին բնակություն հաստատել Լվովում, իրականացնել իր կրոնական գործառույթները և իրավասություն իրականացնել Լեհաստանում բնակվող հայերի նկատմամբ»։
Վարշավայի Պատմական փաստաթղթերի կենտրոնական արխիվ, Մագաղաթյա փաստաթղթերի ժողովածու թիվ 6197։
Լեհաստանում ՀՀ դեսպանության FB էջից»: