Հակասանիտարական վիճակ Երևանում հայտնի «Ավագյան» պարային ստուդիայում և Հալաբյան 5 բնակելի շենքում․ գարշահոտի պայմաններում մենք չենք կարող պարային մշակույթը զարգացնել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, որ Երևանում՝ Հալաբյան 5 հասցեում գործող «Ավագյան» պարային ստուդիայում տիրում է հակասանիտարական և գարշահոտ վիճակ։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ վիճակը ոչ թե ստուդիայի աշխատակիցների մեղքով է, այլ Քըրք Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում եղած, ԽՍՀՄ տարիներից գործող կոյուղատարերն են, որոնցից մի քանիսի դիտահորերը խցանվել են, և կոյուղատարի հեռացման գործընթացը տեղի չի ունենում։
Ըստ Հալաբյան 5 շենքի բնակիչների ու «Ավագյան» պարային ստուդիայի աշխատակիցների՝ կեղտաջրերը կուտակվում են բնակիչների տների նկուղներում և ստուդիայում։
Այդ պատճառով էլ թե՛ ստուդիայի աշխատակիցները, թե՛ երեխաները, թե՛ Հալաբյան 5 շենքի բնակիչները հայտնվել են անհարմար վիճակում։
Երեկ՝ մարտի 4-ին, բնակիչները, ստուդիայում սովորող երեխաների ծնողները, ինչպես նաև համատիրության աշխատակիցները ասում էին․ «Մոտ մեկ ամիս է հայտնվել ենք այս տհաճ իրավիճակում։ Զանգահարում ենք «Վեոլիա Ջուր»՝ այնտեղից պատասխանում են, թե դա քաղաքապետարանի խնդիրն է, քաղաքապետարան ենք զանգահարում՝ ասում են՝ «Վեոլիա Ջուրը» մասնավոր ընկերություն է, պետք է իրենց հետ պայմանավորվեք։ Դե թաղապետարան չենք էլ ուզում դիմել, քանի որ թաղապետի գլխավորությամբ թաղապետարանում լավ էլ խնդրին ծանոթ են։
Հիմա խնդրանքով դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի նա օգնության ձեռք մեկնի պարային ստուդիային, թաղապետարանն էլ՝ բնակիչներին, «Վեոլիա Ջուրն» էլ, որ ասում է, թե դա իմ տարածքը չէ, բայց գոնե փողոցով անցնող դիտահորերը կեղտից մաքրելու պարտականությունները հենց նրա վրա են դրված։
Ուզում ենք, որ Երևանի քաղաքապետը միջամտի և այս հակասանիտարական վիճակից մեզ փրկի։ Դրանից հետո մենք պատրաստ ենք մեր ուժերով կարգի բերել պարային ստուդիան և շարունակել մշակութային կյանքը զարգացնել մեր կողմից։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։