Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում. ՊԾ Երևանի գնդի պարեկներն ու Մաշտոցի համայնքային ոստիկանները կանխել են 2 վարորդների ծեծկռտուքն ու վրեժխնդրությունը. պատճառը եղել է կասկածելի անձնական խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ` մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները: Ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադ Դերձյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Մինչ տեղում աշխատում էին հրշեջները, պարեկներն ու ոստիկանները վառվող մեքենայից մոտ 40-50 մետր հեռավորության վրա հայտնաբերել են «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նշված ավտոմեքենայի վարորդը կապ ունի այրվող «Mercedes»-ի վարորդի հետ։ Երկու վարորդների միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն և օպերատիվորեն ժամանած Մաշտոցի համայնքային ոստիկանները ու ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները «Opel»-ի վարորդին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։