7756 դիտում
13:59 20-09-2016
Մատենադարանում պահպանվում է շուրջ 17 000 ձեռագիր և 300 000 արխիվային փաստաթուղթ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մատենադարանի հին շենքը խորանարդաձև է, կառուցված մոխրակապույտ բազալտից՝ դեպի Երևան նայող բլրի վրա, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի հյուսիսային ծայրում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի ներքևում։ Շենքը կառուցված է նեոհայկական ոճով, ճարտարապետը Մարկ Գրիգորյանն է։ Մոնումենտալ աստիճանները տանում են դեպի Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձան (Ղուկաս Չուբարյան, 1962)։
Իսկ մուտքի մոտ շենքի ճակատը զարդարված է Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի և Ֆրիկի արձաններով։ Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության հայերեն թարգմանված առաջին նախադասությունը։
Շենքի կողքերը զարդարված են խաչքարերով։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար։ Մուտքի սրահում է գտնվում Հովհաննես Խաչատրյանի՝ Ավարայրի ճակատամարտը պատկերող խճանկարը։
Հիմնական աստիճանների մոտ գտնվում են նույն հեղինակի այլ որմնանկարներ, որոնք պատկերում են ուրարտական ժամանակաշրջանը, այբուբենի ստեղծումը և Մաշտոցի հիմնականում հելլենական նախորդներին։
Դեռևս 1987 թվականից սկսված նախագծվում է Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը, սակայն սկսված շինարարությունը դադարեցվում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի պատճառով։ 2009 թվականի մայիսի 14-ին սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի (ճարտարապետ Արթուր Մեսչյան) շինարարական աշխատանքները։
Նոր՝ գիտական մասնաշենքի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։
Մատենադարանի նոր մասնաշենքի մակերեսը երեք անգամ գերազանցում է հին համալիրի մակերեսը։ Նոր շենքի մակերեսը կազմում է 11, 358 քմ է, այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և ֆոնդի պահպանման, վերականգնման, թվայնացման աշխատանքների համար։
Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ վերակազմավորվել է և վերանորոգվել՝ վերածվելով թանգարանային համալիրի, որն ունի բազմաթիվ ցուցասրահներ, դահլիճ՝ գիտական համաժողովների և զեկուցումների համար, ինչպես նաև գիտական լաբորատորիա։
Մատենադարանը 1997 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում «Մաշտոցի Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու» անվամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
12519 դիտում
15:02 23-07-2017
Թուրք լրագրողը Ցեղասպանության վերաբերյալ նոր բացառիկ արխիվային փաստաթուղթ է հրապարակել
3759 դիտում
23:19 12-03-2022
Բացառիկ արխիվային փաստաթուղթ. Լեհաստանի թագավորի 14-րդ դարի արտոնագիրը հայ համայնքին. Ռուբեն Շուխյան
Այս բաժնից
412 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
838 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
721 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը