Խոշոր հրդեհ՝ Երևանում. Կատովսկու փողոցի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից. հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ կրակի տարածումը կանխվել է դեպի հարևան մի քանի տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանում Կատովսկու փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, Կատովսկու փողոցի թիվ 21 տանն առաջացած կրակի դեմ պայքարել են տան տերերը, հարևաններ, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը դեպի հարևան տներ, ապա մարել այն։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում են Երևանի փրկարարական վարչության պետն ու տեղակալը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հերթապահություն են իրականացնում։
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գագիկ Բուլղադարյանը և կրտսեր պարեկ Սամվել Պողոսյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի ծառայողները։
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի հետ առնչություն չունի։ Ըստ նախնական տեղեկությունների տանիքով անցնող էլեկտրական լարերի թույլ միացումն է եղել հրդեհի պատճառը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունն ու հրդեհի պատճառները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։