Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել «Երևան մոլում». ժամանել են մեծ թվով հրշեջներ, բժիշկներն էլ տեղում օգնություն են ցուցաբերել հրշեջ-փրկարարին. տեղում է Շենգավիթի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլում», հրդեհ է բռնկվել և նկատվում է ծուխ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պրարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել են «Երևան մոլի» աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջ-փրկարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր, ու տեղում փրկարարները պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները տեղում բուժօգնություն ցուցաբերեցին։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում պարզվում է, որտեղ էլ դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի