211652_close_icon
views-count6294 դիտում article-date 20:41 11-03-2022

Մահացել է Գագիկ Մանասյանը

Խոր  ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայ ֆիլհարմոնիայի  երկարամյա տնօրեն,  մշակութային և հասարակական գործիչ, անկրկնելի մարդ և ընկեր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Զալիկի Մանասյանը:

Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին և ազգային հոգևոր ժառանգությանը, որպես գիտնական և դասախոս ու բացառիկ մտավորական Գագիկ Մանասյանը սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և  թե հանրության մեջ:

Նա  մարդասիրության և ընկերասիրության բացառիկ օրինակ էր մեզ համար: Գագիկ Մանասյանը անգնահատելի ծառայություն է  մատուցել  արվեստի և մշակույթի ուղին բռնած հազարավոր անհատների, ովքեր այսօր խորապես վշտակցում են նրա ընտանիքին և բոլոր հարազատներին:

Գագիկ Մանասյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում:

Գնաս խաղաղությամբ  մշակույթի գիտակ, անզուգական մտավորական, ազգային մշակույթի անխոնջ պահապան, պատվարժան մարդ և սիրելի ընկեր: 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր