211652_close_icon
views-count138955 դիտում article-date 22:01 10-03-2022

Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում, այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում

Քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 21:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
     
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա բնակավայրում, Սարագյուղ գյուղում՝ 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում`  ինչպես նաև Մեծավան և Սարչապետ  գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր