211652_close_icon
views-count2720 դիտում article-date 12:46 17-12-2021

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելքում․ այն զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ, Զույգաղբյուր գյուղում` 2 բալ ուժգնությամբ

Դեկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը ժամը 11:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 07:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում` 3 բալ, Զույգաղբյուր գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Նմանատիպ նյութեր