211652_close_icon
views-count49866 դիտում article-date 22:29 08-03-2022

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 30-ամյա վարորդը Nissan X-Trail-ով Դիլիջանի ոլորանում բախվել է ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի  8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Արտեմ  Խաչատրյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 87-րդ կմ հատվածում՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել անտառում:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր