slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Mercedes-ը Դիլիջանի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհից, 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է անտառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Mercedes-ը Դիլիջանի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհից, 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է անտառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count37744 դիտում article-date 14:09 16-01-2018
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 VR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում վիճակում հայտնվել անտառում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը։ Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջաի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ձյուն չի եղել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր