211652_close_icon
views-count50360 դիտում article-date 19:55 07-03-2022

Դիլիջանի ոլորաններում տեղադրված ճանապարհային նշանները առաջին հերթին կօգնեն վարորդներին. հանրապետությունում սկսվել է նմանատիպ գործընթացը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ հանրապետությունում տևական ժամանակ է, սկսվել են հսկայածավալ աշխատանքներ՝  Երևանը մարզերին կապող ավտոճանապարհներին երթևեկութունը կարգավորող ցուցանակների տեղադրման ուղղությամբ:

Աշխատանքների հսկողութունը դրվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոյսանի  և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի վրա:

Արդեն հանրապետությունում մեծ թափով սկսել է նշանների տեղադրումը ու այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են  Սյունիքի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում:

Դիլիջանի ոլորաններում ճանապարհային երթևեկությունը կարգավորղ և նախազգուշացնող նշաններ միայն տեղադրված են եղել Խորհրդային տարիներին և ԽՍՀՄ փլուզումից հետո  նշանները կամ ավտովթարի հետևանքով կոտրվել էին, կամ գողացվել:

Միայն Հայաստանի անկախացումից հետո նշանների կապիտալ տեղադրում տեղի էր ունեցել,  երբ ՀՀ կապի և տրանսպորտի նախախարը Վահան Մարտիրոսյանն էր, իսկ «Հայավտոճան»-ի տնօրենը՝ Աշոտ Արշակյանը:

Ցավոք, որոշ անպատասխանատու քաղաքացիներ գողացել էին նշանները, որոնց մի  մասը, բարեբախտաբար, Գեղարքունիքի և Տավուշի մարզի ոստիկանները հայտնաբերել էին:

Հիմա եթե Դիլիջանի ոլորաններով  անցնես, ականատես կլինես, որ ամեն կարևորագույն հատվածում  տեղադրվել են  ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններ, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին, այդ թվում՝ օտարերկրացի, որպեսզի ճիշտ կողմնորոշվեն ավտոմեքենա վարելիս:

Մնում է, որոշ ոչ սրտացավ քաղաքացիներ չգողանան նշանները:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 276+
276+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր