211652_close_icon
views-count123405 դիտում article-date 23:38 04-03-2022

Երևանում պարեկները բռնել են 3 երիտասարդի, որոնց ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գերեզմաններից գողացված, ջարդոնի վերածած ալյումինե ճաղավանդակներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վերջին ամիսներին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից բազմաթիվ հանցագործություններ են  կանխվել  և բացահայտվել:

Այսօր՝ մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի, պարեկներ Էդգար Գրիգորյանի և Արման Գաբրիելյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում  Արցախի փողոցում նկատել են կասկածելի ավտոմեքենա:

Գումարտակի հրամանատարի կարգադրությամբ կանգնեցվել է նշված ավտոմեքենան, որում վարորդի հետ եղել է 2 երիտասարդ:

Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել են գերեզմանների ալյումինե կոտրված ճաղավանդակներ, որոնք, պարզվել է՝  վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները հափշտակել են հանգուցյալների շիրիմներից:

Նրանք ավտոմեքենայով և կասկածելի պարկով ու մեծ մուրճով (կվալտով)  բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:

Կան կասկածներ, որ եռյակը այդ ամենը հափշտակել է Նուբարաշենի  կամ Արարատի մարզի գերեզմաններից:

Վերջիններս բաց են թողնվել: Հանգամանքները պարզվում են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Սևակ Սահակյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր