211652_close_icon
views-count45548 դիտում article-date 23:02 01-11-2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական գողին են բռնել, ում վարած BMW-ի բեռնախցիկում հայտնաբերվել են թանկարժեք ավտոմեքենաներից գողացված հայելիներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 29-ին Երևանում պարեկային ծառայության պարեկների կողմից ոստիկանության կենտրոնական բաժին բերման ենթարկված անձանց  կողմից գողություն կատարելու փաստով:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Ամիրյան փողոցում նկատել են BMW մակնիշի ավտոմեքենա, ապա կանգնեցնելով այդ ավտոմեքենան, զննության են ենթարկել:

Բեռնախցիկում հայտնաբերվել են տարբեր տեսակի  թանկարժեք ավտոմեքենաների հայելիներ, ինչը կասկած է առաջացրել պարեկների մոտ և գողություն կատարելու կասկածանքով BMW-ի վարորդին ու ուղևորին բերման են ենթարկել:

Պարզվել է՝ մեքենան վարել է Երևանի բնակիչ, 23-ամյա  Հարություն Վ.-ն, իսկ ուղևորը եղել է Երևանի բնակիչ, 22-ամյա Մեսիա Ս.-ն:

Փաստերի ճնշման տակ Հարություն Վ.-ն խոստովանել է, որ բեռնախցիկում հայտնաբերված հայելիները ինքը գողացել է Երևանի տարբեր վարչական շրջաններում կայանված  ավտոմեքենաներից:

 Հարություն Վ.-ից և Մեսիա Ս.-ից ստորագրություն է վերցվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած քաղաքացիներին պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր