Կառավարությունը կաջակցի անասնաբուծության ոլորտում ներդրումային ծրագրերին
Կառավարությունը սկսում է փորձնական ծրագիր՝ աջակցելու Հայաստանում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին: Կառավարության նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններին:
«Խթանելու ենք գյուղատնտեսական խոշոր ծրագրերն անասնաբուծության ոլորտում: Տավարաբուծության, խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններում մեր ինքնաբավության մակարդակը բավական ցածր է և մենք կարիք ունենք ձևավորելու գյուղատնտեսական խոշոր համալիրներ»,-ասաց նախարարը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է խոշոր ներդրումային ծրագրերի ներքո արված կապիտալ ծախսերի մինչև 35 տոկոսի փոխհատուցում հինգ տարվա ընթացքում, որը կվերահսկվի խոշոր քառյակի աուդիտորական ընկերությունների կողմից: Այն կերաշխավորի այս ծրագրերի իրագործման արդյունավետությունը:
«Արդյունքում, մենք պլանավորում ենք, որ գյուղատնտեսության արտադրողականությունն էապես կբարեկավվի և մենք կունենանք խոշոր գյուղատնտեսական համալիրներ, որոնք կապահովեն բավարար չափով պարեն»,- ասաց նախարարը:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ տվեց մարզպետներին: Նա հանձնարարեց մանրամասն դիտարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բոլոր աջակցման ծրագրերը, լայն իրազեկման աշխատաքներ կատարել գյուղերում՝ ներկայացնելով, թե ինչ զարգացման հնարավորություններ կան: