Նիկոլ Փաշինյանը ողջունեց նոր ՄԻՊ-ին
Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպանին եւ հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա եւ կօգնի նաեւ Հայաստանի պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց նա:
Իր հերթին Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար, պա հավելեց. «Կարծում եմ, որ Սահմանադրությամբ մարդու իրավունքների պաշտպանի մանդատի լավագույնս իրականացման համար համագործակցությունը իշխանության բոլոր ճյուղերի, ներառյալ գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության հետ կրելու է այն երաշխիքի բնույթը, որը պատրաստվում եմ պաշտպանի հաստատության ներքո օգտագործել եւ ծառայեցնել մեր երկրում իրականում մարդու իրավունքների պաշտպանության առավել լավ իրավիճակ ստեղծելուն»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչեւ իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է. «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, եւ բոլորն էլ մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել»:
Նշենք, որ Արման Թաթոյանի լիազորություններն ավարտվել են փետրվարի 23-ին, իսկ մինչ այդ ԱԺ-ն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրել էր Քրիստինե Գրիգորյանին, ով եղել է Արդարադատության փոխնախարար: