4077 դիտում
22:47 28-08-2017
Տարոն Մարգարյան. «Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերում գործունեություն ծավալող տնտեսվարողների մեծ մասը ողջունեց գովազդի կանոնակարգման մեր նախաձեռնությունն ու պատրաստակամ է աջակցել ծրագրի կյանքի կոչմանը»
Մայրաքաղաքում շարունակվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակների և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում են շրջայցեր և հանդիպում-քննարկումներ մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքերում գործունեություն ծավալող շուրջ 300 տնտեսվարողների հետ: Տեղում նրանց տրվում են պարզաբանումներ գովազդների համապատասխանեցման վերաբերյալ: Դավիթ Օհանյանի փոխանցմամբ, մինչև սեպտեմբերի 11-ը տնտեսվարողներին ժամկետ է տրվել նախկին գովազդները ապամոնտաժելու և դրանք պատմամշակութային շենքերի գովազդների անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ հաշվի առնելով տնտեսվարողների կողմից ներկայացվող ողջամիտ առաջարկները:
«Փողոց առ փողոց գովազդների տեղադրումը կանոնակարգելուն ուղղված այս գործընթացը մայրաքաղաքում առաջին անգամ է իրականացվում: Թեև մտահոգություն կար, որ կարող են լինեն դժգոհություններ, սակայն ուրախությամբ պետք է փաստենք, որ տնտեսվարողները հիմնականում ողջունեցին մեր այս նախաձեռնությունն ու իրենց պատրաստակամությունը հայտնեցին այս ծրագիրն օր առաջ կյանքի կոչելուն աջակցելու հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
16707 դիտում
15:54 26-06-2017
Առաջիկայում պատրաստ կլինեն Երևանում 60 պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի գովազդային անձնագրերը
9760 դիտում
13:52 09-08-2017
Մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքեր կունենան գովազդային անձնագրեր
Այս բաժնից
1162 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
709 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը