211652_close_icon
views-count3363 դիտում article-date 21:58 02-03-2022

Մեր հույսն է, որ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները. Փաշինյանը՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին

Երևանը հույս ունի, որ ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունք կտան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին ՄԱԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության և ՀՀ դիվանագետի օրվա կապակցությամբ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ դիվանագիտությանը նվիրված այս միջոցառման ժամանակ չի կարող չխոսել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

«Մենք սրտի կսկիծով ենք հետևում ծավալվող իրադարձություններին, որոնք, հիմա արդեն ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետևանքներ: Մեր հույսն է, որ այսօր նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան և արդյունք կունենան, և դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները», - իր ելույթն այս խոսքերով եզրափակեց Հայաստանի վարչապետը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ Բելառուսում նախատեսված ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մարտի 2-ի երեկոյան: Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 28-ին՝ Բելառուսի Գոմելի շրջանում:

Նմանատիպ նյութեր