Նիկոլ Փաշինյանը կարողացավ մեր պետության երկու հիմնասյուների ողնաշարը սղոցել՝ մեր բանակը եւ դիվանագիտությունը. Ռուբեն Հակոբյան
«Նիկոլ Փաշինյանը պատահական ոչինչ չի ասում, նա ազգադավ խնդիրներ է լուծում: Վերջերս էլ ասաց՝ ոչ թե պատերազմն է եղել իմ օրոք, այլ ես՝ պատերազմի օրոք…Շատ հստակ է նպատակը՝ պատասխանատվությունից խուսափելու լուրջ ձեւակերպում…Մի անգամ էլ ասաց, որ ժողովուրդն է իրեն ընտրել, եւ եթե ինքը սխալ է, ուրեմն ամբողջ ժողովուրդն է սխալ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ պատերազմը դո՛ւ ես նախաձեռնել : Պատերազմը նախաձեռնեցիր, երբ 2019թ աշնանը Ստեփանակերտում հայտարարեցիր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ »,- «Հայելի» ակումբում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը:
«Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում միջազգային ամբիոններում, դիվանագիտական հարթակներում, նկատած կլինեին, որ ընդամենը 10-12 օրերի ընթացքում ամբողջ միջազգային դիվանագիտական հարթակները միանգամից թուրք-ադրբեջանական տանդեմը կարողացան լցնել հայտնի հայցադիմումներով, որ եղբայր, խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով ինքնորոշմանը չի վերաբերում, թիվ 1 դեմքը հայտարարում է, որ սա հողային պահանջ է՝ ցիտելով «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպումը: Նրանք սկսեցին լեգիտիմացման փուլը, որը պետք է պատերազմով սկսվեր՝ 2020թ սեպտեմբերի 27-ին:
Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում կարողացավ մեր պետության երկու հիմնասյուների ողնաշարը սղոցել, որոնց վրա մեր պետությունը կարողացել է իր դեմքը ներկայացնել. դա պաշտպանությունն է՝ մեր բանակը եւ դիվանագիտությունը: Նա ոչ պրոֆեսիոնալների բերեց բանակ, մի քանի տարիների ընթացքում մի քանի պաշտպանության նախարար փոխեց: Եվ մեր բանակի այսօրվա դեմքը այսօրվա պաշտպանության նախարարն է, որը երբ ծառայել է բանակում, դանակահարել է դասակի հրամանատարին…
Դիվանագիտության հարցում էլ պատկերը հետեւյալն է. ի վերջո, երբ ՆԻկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք, դեմքի ծամածռություններն էլ ենք հիշում, նաեւ ասաց, որ Արցախի հարցը սկսում ենք զրոյից, այսինքն` նա ոտքերը մաքրեց Մինսկի խմբի եւ 30 տարիների մեր դիվանագիտական ստորագրության վրա: Եվ Մինսկի խումբը միանգամից հասկացավ, որ գործ ունի մեկի հետ, որն անկառավարելի է»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: