211652_close_icon
views-count2663 դիտում article-date 15:26 02-03-2022

Սեյրան Օհանյանի կարծիքով՝ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Վահագն Խաչատուրյանը նախագահի պաշտոնում չի կարողանալու անաչառություն դրսևորել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքի խորհրդում և նաև խմբակցությունում քննարկել են և միասնական որոշում կայացրել չմասնակցել Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրություններին։

«Հիմնավորումները մի քանիսն են, նախ՝ ՀՀ նախագահը պետք է վերկուսակցական անձնավորություն լինի։ Այսօրվա նախագահի թեկնածուն հանդիսանում է կուսակցության անդամ, և նրան ներկայացրել են այսօրվա կառավարության անդամները։ Ըստ էության՝ կարելի է ասել այսօրվա կառավարության ղեկավարը կառավարության նիստում նշանակեց հանրապետության նախագահին։ Գումարած դրան, հաշվի առնելով այդ վերկուսակցական լինելը, ՀՀ նախագահը պետք է լինի հավասարակշռող, համախմբող անձնավորություն։ Չպետք է մոռանանք, որ մեր Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության գլուխը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահը»,-ասաց Օհանյանը:

Նմանատիպ նյութեր