211652_close_icon
views-count20764 դիտում article-date 11:25 11-06-2015

Սեյրան Օհանյանը «գռուզի տակ է մտել», ո՞նց կարելի է այդպես ափռ-ցփռ խոսել ընտանիքի տիկնոջ, երեխաների մոր մասին, հեչ չե՞ք մտածում, որ... գեներալ Մանվել Գրիգորյանը` Սեյրան Օհանյանի կնոջ հասցեին բարբաջողների մասին եւ ավելին

Սեյրան Օհանյանը պաշտպանության կարիք չունի։ Ես ոչ թե իրեն, այլ՝ ճշմարտությունն եմ պաշտպանում։ Իսկ Սեյրան Օհանյանն ինքն է ամենքիս անդորրը պաշտպանում, մեր զավակներին, մեր զինվորներին պաշտպանում։ Գռուզի տակ է մտել, ընտանիքով զբաղվելու ժամանակ էլ մի կարգին չունի, մտածում է բնակչության պաշտպանության մասին, իսկ ինչ-որ անարժաններ իրենց իրավունք են վերապահում ավել-պակաս խոսել այդ մարդու հասցեին, նրա ընտանիքի հասցեին։ Հասկացե՛ք, ախր ընտանիքը սրբություն է։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ , ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, ով անդրադարձավ նաեւ էլեկտրաէներգիայի թանկացմանը, ԵԿՄ-ում տեղի ունեցող իրադարձություններին եւ ավելին: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ. [b]- Պարո՛ն գեներալ, ի՞նչ կարծիքի եք՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ժողովրդի համար լուրջ բացասական ազդեցություն չի՞ ունենա։[/b] - Պարզ չի՞, որ թանկացումը վատ բան է։ Եթե ինձ եք հարցնում՝ թող ընդհանրապես էլ չթանկանա։ Բայց երեւի մի քիչ էլ մեր ցանկությունից անկախ օբյեկտիվ պահեր կան, չէ՞։ Ո՞վ չի հասկանում, որ էլեկտրաէներգիայի թանկացումը շղթայական ռեակցիա է առաջացնելու, ամբողջ արտադրությունն է թանկանալու, ամեն տեսակի ապրանքի ինքնարժեքն է բարձրանալու, ուրեմն՝ հացից բռնած՝ ամեն ինչ թանկանալու է։ Մեր ժողովուրդն առանց էն էլ մի լավ օրի չի, նոր բարդություններ են առաջ գալու։ Դրա համար էնպես պիտի անենք, որ հոսանքի գնի ավելորդ թանկացում չլինի, չպատճառաբանված թանկացում չլինի։ Եթե իրոք առանձին մարդկանց ճոխ կյանքն ապահովելու համար թանկացում պիտի լինի, դա չպետք է թույլ տանք։ Բայց, եթե ասենք՝ մի էսինչքանով բարձրացումն անհրաժեշտ է՝ համակարգը պահպանելու, համակարգի անվտանգությունը երաշխավորելու համար, եթե կա այնպիսի վիճակ, որ գոնե ինչ-որ չափով չթանկացնելու դեպքում՝ ընդհանրապես զրկվելու ենք էլեկտրաէներգիայից, ուրեմն, ստիպված պիտի թանկացնեն։ Թանկացնելուց հետո էլ, բնականաբար, պետությունը պետք է նայի, որ սոցիալապես խոցելի խավերը մի տեղից փոխհատուցում ստանան։ Էսա, մեր իրականությունն ա։ Մի քիչ պիտի նեղվենք, մեզ նեղություն տանք, մինչեւ մեր երազած պետությունը կառուցենք, մինչեւ հասնենք բոլոր թերությունների վերացմանը։ [b]- Վերջին շրջանի ամենահրատապ թեմաներից են նաեւ պաշտպանության նախարարի տիկնոջ հասցեին արված քննադատությունն ու դրա պատվիրված լինելու վերաբերյալ ենթադրություները։ Դուք անձամբ ճանաչում եք Սեյրան Օհանյանին։ Ի՞նչ կասեք այս խոսակցությունների մասին։ [/b] - Ես կասեմ, որ ամոթ է։ Պաշտպանության նախարարին, իհարկե, շատ լավ եմ ճանաչում։ Նա իմ մարտական ընկերն է, մարդ, ով ունի լուրջ կենսագրություն։ Մենք միասին դեռ 25 տարի առաջ ենք տարածքներ ազատագրել, հաղթել թուրքին, պաշտպանել մեր ժողովրդին։ Սեյրան Օհանյանը պաշտպանության կարիք չունի։ Ես ոչ թե իրեն, այլ՝ ճշմարտությունն եմ պաշտպանում։ Իսկ Սեյրան Օհանյանն ինքն է ամենքիս անդորրը պաշտպանում, մեր զավակներին, մեր զինվորներին պաշտպանում։ Պաշտպանության նախարարը պաշտպանում է մեր ազգին, մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր կանանց ու երեխաներին, սահմանին կանգնած հայ զինվորներին արտաքին թշնամուց, արտաքին ոտնձգություններից։ Այդ մարդը պատասխանատվության հսկա բեռ է ստանձնել, գռուզի տակ է մտել, ընտանիքով զբաղվելու ժամանակ էլ մի կարգին չունի, մտածում է բնակչության պաշտպանության մասին, իսկ ինչ-որ անարժաններ իրենց իրավունք են վերապահում ավել-պակաս խոսել այդ մարդու հասցեին, նրա ընտանիքի հասցեին։ Հասկացե՛ք, ախր, ընտանիքը սրբություն է։ Դուք խոսում եք հայ կնոջ մասին, քրոջ մասին, մոր մասին։ Ո՞նց կարելի է ափռ-ցփռ խոսել ընտանիքի տիկնոջ, երեխաների մոր մասին։ Հեչ չե՞ք մտածում, որ այդ կինը հարազատներ ունի, երեխաներ ունի։ Ո՞վ է իրավունք տվել անհարգալից արտահայտվել հայ ընտանիքի, հայ օջախի հասցեին։ Էդպես խոսողները գոնե հասկանո՞ւմ են, թե ում ջրաղացին են ջուր լցնում, ում են օգուտ տալիս, հասկանո՞ւմ են, որ մեր ազգային անվտանգությանն են սպառնալիք ստեղծում։ Վե՛րջ տվեք էդ ավելորդ բամբասանքներին, ամոթ է։ Պաշտպանության նախարարի հրամանատարության ներքո այսօր տասնյակհազարավոր զինվորներ են, 18-ամյա նորակոչիկներ եւ փորձառու սպաներ են։ Ո՞վ է իրավունք տվել վիրավորելու մի ամբողջ համակարգի, ո՞վ է իրավունք տվել փնովելու մեր հայրենիքի այս բազմահազար պաշտպաններին եւ նրանց հրամանատարին։ Թող այդ կեղծ տեղեկություններ տարածողները հասկանան, որ իրենց ընտանիքներին էլ Սեյրան Օհանյանն ու իր ղեկավարած կառույցն են պաշտպանում։ [b]- Իսկ Երկրապահում ի՞նչ կա-չկա։ Ինչո՞վ է զբաղված այս օրերին Ձեր ղեկավարած կառույցը։ [/b] - Երկրապահը հավատարիմ է երդմանն ու առաքելությանը։ Մշտական աշխատանքներից զատ նաեւ երկու ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք։ Առաջինը, իմ կարգադրությամբ, բոլոր տարածքային բաժանմունքների եռասերունդ երկրապահական պատվիրակություններն անընդհատ դիրքերում են։ Գրաֆիկ ենք հաստատել, եւ ըստ այդ գրաֆիկի ազատամարտի մասնակից, երիտասարդ եւ պատանի երկրապահները շարունակ լինում են Հայաստանի եւ Արցախի բոլոր զորամասերում, բոլոր մարտական դիրքերում։ Այս պրոցեսը շարունակական է եւ անընդհատ։ Ամեն օր, ամեն ակնթարթ հայ դիրքապահի կողքին կանգնած պետք է լինի երկրապահ կամավորականը։ Երկրորդ հիմնական ուղղությունն էլ պատանի եւ երիտասարդ երկրապահների ամառային ճամբարային գործընթացն է, որ մեկնարկել է հունիսի 1-ից։ Ամեն շաբաթ մոտ 350 պատանի եւ երիտասարդ երկրապահ մեկնում են ճամբար։ Ճամբարում մեր պատանիները ե՛ւ ուսումնամարզական վարժանքներ են անցկացնում, ե՛ւ հանգստանում են, զուգահեռաբար էլ անցկացնում ենք հրամանատարասերժանտական դասընթացների 3-րդ փուլը։ Մեզ աջակցում են գործընկեր կառույցները՝ պաշտպանության, կրթության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը, կադաստրի պետական կոմիտեն, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս բոլոր հաստատությունների մասնագետները մշտապես ճամբարում են՝ մեր պատանիների եւ երիտասարդների կողքին։ Թե ժամանակ կունենաք՝ դուք էլ համեցեք ճամբար, այնտեղ լիքը անելիք ունենք, լիքը կիսատ գործեր, տեսեք՝ դուք ինչո՞վ կարող եք օգտակար լինել երեխաներին։ Զրուցեց [b]ՏԱԹԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ[/b]

Նմանատիպ նյութեր