58515 դիտում
10:56 01-03-2022
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Wolkswagen Bora-ն, Volkswagen Golf-ն ու ՎԱԶ 2106-ը, կա 1 զոհ, 5 վիրավոր, ժամանել է մարզի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արշակ Հովսեփյանի վարած Volkswagen Bora մակնիշի, 36-ամյա Դավիթ Ճիրոյանի վարած Volkswagen Golf մակնիշի և 62-ամյա Բաբիկ Մանուկյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Բ. Մանուկյանը, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 61-ամյա Անահիտ Մանուկյանը, 71-ամյա Թամարա Մանուկյանը, 76-ամյա Հասմիկ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Ժամեր անց նշված բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև վարորդներից Ա. Հովսեփյանն ու նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Սասուն Մկրտչյանը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։
Վիրավորներին ավտոմեքենաներց դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ ժամը 23։20-ի սահմաններում Վեդու ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից Բ. Մանուկյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+