Կիևում զոհերի թիվը հասել է 20-ի, կա 71 վիրավոր. Կլիչկո
Կիևում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման սկզբից ի վեր զոհվել է 14 զինվորական և 6 խաղաղ բնակիչ, 71 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 25 խաղաղ բնակիչ։
Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Նա նշել է, որ իրավիճակը մայրաքաղաքում շարունակում է մնալ ծանր և լարված, իսկ զոհերի թվում կան նաև երեխաներ։