Կիևում զոհերի թիվը հասել է 77֊ի․ ԱՆ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում զանգվածային բախումների ժամանակ զոհվածների թիվը 77֊ի է հասել։ Այս տվյալները հաստատել է Ուկրաինայի առողջապահության նախարարություն, փոխանցում է գերատեսչության մամլո ծառայությունը։
Փետրվարի 21֊ի առավոտյան 06․00֊ի դրությամբ բժշկական օգնության են դիմել 577 տուժածներ, որոնցից 369֊ը հոսպիտալացվել են։