Ըստ պաշտոնական տվյալների Կիևում զոհերի թիվը հասել է 67-ի
Կիևում մասսայական բախումների սկսվելու օրից մինչև փետրվարի 18-ը զոհերի թիվն հասել է 67-ի, այս մասին հաղորդում է Կիևի քաղաքային վարչությունը:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի Առողջապահության նախարարությունից հայտնել են 64 զոհվածների մասին, իսկ ավելի վաղ նախարարությունը ներկայացրել էր 35 մահացածների տվյալներ:
«Փետրվարի 20-ի դրությամբ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով բժշկական օգնության համար դիմել են 551 տուժածներ, նրանցից 332-ը հոսպիտալացվե են»,-նշում է առողջապահության նախարարությունը: