211652_close_icon
views-count3868 դիտում article-date 22:08 26-02-2022

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտների վերաբերյալ, ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը», - ասված Է հայտարարության մեջ:

Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների, հայտնում է News.am-ը:

Նմանատիպ նյութեր