Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են գազի հետ կապված հարցեր:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, նրանք կարճ քննարկել են այդ հարցը:
Այլ մանրամասներ չի հաղորդվում:
Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն կլինի միայն այն մասին, թե երբ կբանակցեն Ուկրաինային գազ մատակարարելու համար, կամ կլինի նման բանակցություն, թե` ոչ: