Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վրադիմիր Պուտինը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են АСЕМ-ի գագաթաժողովին մասնակցելու նախապատրաստության վերաբերյալ հարցեր: Նշենք, որ գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-17-ին՝ Միալնում:
Հաղորդվում է նաև, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ: