211652_close_icon
views-count26798 դիտում article-date 11:10 25-02-2022

Արտակարգ իրավիճակը Վրաստանում պահպանվում է. եթե ՀՀ ԱԳՆ-ն ու Վրաստանում ՀՀ դեսպանությունը մի քիչ սրտացավ մոտենան խնդրին, Հայաստանի քաղաքացիները 1-2 օրվա ընթացքում կհասնեն Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 24-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել, որ մի քանի օր է, Հայաստանի մեծ թվով քաղաքացիներ Վրաստանի Հանապետությունում գտնվում են անօգնական վիճակում։ 

Բեռնատարների և ավտոմեքենաների շարասյունը մի քանի կիլոմետրի է հասնում, ու դրա մեղավորը Վրաստանի մաքսատունն է, իսկ Վրաստանում ՀՀ դեսպանատան աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին աջակցելու և օգնություն ցուցաբերելու փոխարեն դժկամությամբ պատասխանում են, թե, «եթե նպատակահարմար լինի, մի բան կանենք»։ 

Մինչ դեսպանատան որոշ չինովնիկներ ծանրութեթև են անում՝ ինչպես մի բան անեն, ՀՀ քաղաքացիների մոտ սննդի պաշարը վերջանում է։ Օդերևութաբանական կենտրոնից էլ տեղեկացրել են, որ առաջիկա 4 օրերին ձյուն է տեղալու, և գաղտնիք չէ, որ եթե նշված հատվածում ձյունը իր սև գործն արեց, ապա ՀՀ քաղաքացիները օրեր շարունակ մնալու են «բլոկադայի մեջ»։ 

Երեկ Վրաստանի իշխանությունները, իբրև բարի կամքի դրսևորում, մի քանի ավտոմեքենաների թույլատրել են շարժը դեպի Հայաստան, սակայն դա հարցի լուծում չէ։ Եթե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Վրաստանում ՀՀ դեսպանությունը սրտացավ մոտենան խնդրին, ապա 1 օրը բավական է, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան շարժվեն դեպի Հայաստան, հակառակ դեպքում, եթե ձյունը տեղաց, իսկ դա կանխատեսել են օդերևութաբանները, ապա Հայաստանի քաղաքացիները, այդ թվում՝ մեծահասակներ ու անչափահասներ, հույսները պետք է դնեն Աստծո վրա։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 24-ին վաղ առավոտվանից SHAMSHYAN.com-ը ահազանգեր էր ստացել Վրաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի քաղաքացիներից, ովքեր հայտնել էին, որ 3 օրից ավելի էր՝ Վրաստանի Լարս տանող ճանապարհին՝ Թբիլիսին շրջանցող ճանապարհի վրա, գտնվում են անօգնական վիճակում:  

«Լարսը բաց է, Բաթումից դեպի Ռուսաստան, չգիտես ինչու, թողնում են թուրքերին, ուզբեկներին, իսկ մեզ ու ռուսներին ասես միտումնավոր քանի օր է, պահում են: Ոչ մի մեքենա չկա: Կատարվածի մասին տեղեկացրել ենք Վրաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղից ասել են, թե  կմոտենանք, սակայն 5 ժամ է, սպասում ենք՝ ոչ մի դրական արձագանք: Միշտ հավատացել ենք Հայաստանի իշխանություններին, երբ ասել են, թե Հայաստանից դուրս՝ նաև նման իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին անօգնական չեն թողնի, բայց հիմա 3 օրից ավելի է, սեփական մաշկի վրա ենք զգում, որ այդ խոսքերը օդ են: Եթե օդ չեն, բա ի՞նչ են, երբ 5 ժամից ավելի է, դեսպանատնից  չեն էլ բարեհաճում ու հետարքրքվեն իրենց քաղաքացիների որպիսությամբ: Գուցե մենք արդեն հայտնվել ենք կարմիր մոլորակում, եթե այդպես է, դիմենք այլմոլորակայիններին, հաստատ նրանք մարդկային մոտեցում կցուցաբերեն: Թե չէ սա ինչի է նման, լրիվ բարձիթողի վիճակ է: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր