211652_close_icon
views-count72222 դիտում article-date 18:44 24-02-2022

3 օրից ավելի է, Հայաստանի քաղաքացիները Վրաստանի տարածքում հայտնվել են անօգնական վիճակում. դեսպանատնից խոստացել են խնդիրը լուծել, բայց խոստումը օդում է մնացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 24-ին, վաղ առավոտվանից  [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ահազանգեր է ստանում Վրաստանի Հանրապետությունում գտնվող Հայաստանի քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ 3 օրից ավելի է, Վրաստանի Լարս տանող ճանապարհին՝  Թբիլիսին շրջանցող ճանապարհի վրա, գտնվում են անօգնական վիճակում:
 
«Լարսը բաց է, Բաթումից դեպի Ռուսաստան, չգիտես ինչու, թողնում են թուրքերին, ուզբեկներին, իսկ մեզ ու ռուսներին ասես միտումնավոր քանի օր է, պահում են: Ոչ մի մեքենա չկա:

Կատարվածի մասին տեղեկացրել ենք Վրաստանում ՀՀ դեսպանատուն, որտեղից ասել են, թե  կմոտենանք, սակայն  5 ժամ  է,  սպասում ենք՝ ոչ մի դրական արձագանք:

Միշտ հավատացել ենք  Հայաստանի իշխանություններին, երբ ասել են, թե Հայաստանից դուրս՝ նաև նման իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիներին, անօգնական չեն թողնի, բայց հիմա  3 օրից ավելի է, սեփական մաշկի վրա ենք զգում, որ այդ խոսքերը օդ են: Եթե օդ չեն, բա ի՞նչ են, երբ  5 ժամից ավելի է, դեսպանատնից  չեն էլ բարեհաճում ու հետարքրքվեն իրենց քաղաքացիների որպիսությամբ: Գուցե մենք արդեն հայտնվել ենք կարմիր մոլորակում, եթե այդպես է, դիմենք այլմոլորակայիններին, հաստատ նրանք մարդկային մոտեցում կցուցաբերեն: Թե չէ սա ինչի է նման, լրիվ բարձիթողի վիճակ է:

Թող Հայաստանի կառավարությունն ու Վրաստանում ՀՀ դեսպանատունը մեզ հակառակը ապացուցեն, որ իրենք կարող են պաշտպանել Հայաստանի քաղաքացուն Հայաստանից դուրս»:

Լուսանկարները մեզ են տրամադրել այնտեղ  3 օրից ավելի անօգնական վիճակում հայտնված Հայաատանի քաղաքացիները:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր