211652_close_icon

Հյուսիսային Կորեան սպառնացել է Մեծ Բրիտանիային

views-count3799 դիտում article-date 11:18 15-10-2016
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ եթե Մեծ Բրիտանիայի մարտական ավիացիան մասնակցի նոյեմբերի 4-10-ը ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի նախաձեռնած համատեղ զորավարժություններին, ապա կհայտնվի Հյուսիսային Կորեայի անմիջական թիրախում, հաղորդում է Interfax-ը։ Հայտարարության մեջ ասվում է, որ այդ զորավարժանքները բնութագրվում են որպես «թշնամական ակտ՝ միանալու ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի խարդախություններին, որոնք ուղղված են Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատերազմ հրահրելուն»։ «Ներկայիս իրավիճակում երաշխիքներ չկան, որ ռազմական մանևրները չեն վերածվի պատերազմական գործողությունների։ Հետևաբար, այդ մանևրներին ներգրավվող ցանկացած սպառազինութուն ու զորք, անկասկած, կհայտնվեն մեր բանակի թիրախում»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր