211652_close_icon
views-count21636 դիտում article-date 21:12 24-02-2022

Անհնար է այստեղից դուրս գալ, քանի որ օդանավակայանները քանդված են․ Ֆոնսեկան՝ Կիևից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ընտանիքի հետ Կիևում է, հայտնում է Armsport.am-ը:

«Բարև բոլորին: Ես Կիևում եմ, ինչպես իմ ընտանիքը: Սա դժվար պահ է: Սա անընդունելի պատերազմ է, բայց ես հավատում եմ, որ խաղաղությունը կհաղթի, մենք պետք է հավատանք դրան: Ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել Պորտուգալիայից և Իտալիայից: Ես շնորհակալ եմ բոլորին այն բանի համար, որ անհանգստանում եք իմ և իմ ընտանիքի մասին: Հուսով եմ, որ շուտով նորից կտեսնեմ ձեզ բոլորիդ:

Ես արթնացա առավոտյան հինգին՝ անընդմեջ հինգ պայթյունից հետո։ Այսօր թռիչք ունեի, բայց հիմա անհնար է այստեղից դուրս գալ, քանի որ օդանավակայանները քանդված են, օդային տարածքը՝ փակ։ Այս պահին Կիևը կարելի է լքել միայն ցամաքային ճանապարհով, և բոլորը փորձում են փախչել Լվով՝ Լեհաստանին մոտ գտնվող քաղաք։

Մեզ մնում է միայն աղոթել, որ մեր կողքին ռումբ չընկնի։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղից դուրս գալու»,- գրել է Ֆոնսեկան Թվիթերում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր