Ուկրաինան փակել է Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Խարկովի օդանավակայանները
Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը փակել է Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի օդանավակայանները քաղաքացիական թռիչքների համար, գրում է «Կապիտալ» թերթը՝ հղում անելով Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին:
Թռիչքները դադարեցվել են այսօր ժամը 00:00-ից: Ոչպես պատճառ նշվում է անվտանգության նկատառումը, սակայն ոչինչ չի մանրամասնել: