211652_close_icon
views-count981 դիտում article-date 14:09 24-02-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 23-ին, ժամը 19.45-ին, Երևանի Վրացական փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 23-ին, ժամը 16.45-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 5-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 23-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 30-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է փետրվարի 19-ին Երևանի Գոգոլի փողոցում «Նիսան» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 23-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր