211652_close_icon
views-count2033 դիտում article-date 17:18 25-06-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 2-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 89-ամյա քաղաքացի և հայտնել, որ հունիսի 12-ին վրաերթի է ենթարկվել: Պարզվել է, որ հունիսի 12-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուն: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 17.34-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 42-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի «Ամառանոց» կոչվող տարածքում «Դնեպր Կ-650» մոտոցիկլետի սռնին կոտրվել է և շրջվել, ինչի հետևանքով 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 29-ամյա մոտոցիկլիստը շտապօգնության բրիգադի կողմից ստացել է բուժօգնություն և հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 21.33-ի սահմաններում, Կապան քաղաքի Կ. Դեմիրճյանի անվան հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դարբաս համայնքի վարչական տարածքի Միջնադաշտ կոչվող տեղանքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 57-ամյա վարորդը և 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր