211652_close_icon
views-count409 դիտում article-date 16:00 24-06-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 23-ին, ժամը 20.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Տոյոտա» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 01.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 46-ամյա քաղաքացի եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 01.00-ին, Երևանի Սարի թաղի 20-րդ և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով. քաղաքացին եղել է տաքսի մեքենայի ուղևորը: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ագարակ-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլե» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղում իրար են բախվել «ԿԻԱ Սորենտո» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101-ի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 23.10-ին, Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 19-ամյա ուղևորը և «ՎԱԶ-2106-ի» 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հունիսի 23-ին, ժամը 03.50-ի սահաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ 4» մակնիշի ավտոմեքենան Բյուրեղավան քաղաքի Զ. Անդրանիկի փողոցում բախվել է էլեկտրասյանը. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր