2614 դիտում
15:37 23-02-2022
Կառավարությունը կփոխհատուցի 81 սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց սահմանամերձ համայնքներին 1,155 մլրդ դրամ հատկացնել:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ գումարը կհատկացվի 5 մարզերի 23 համայնքների 83 բնակավայրերին. «Դրանք հիմնականում 4 ուղղությամբ են՝ անշարժ գույքի հետ կապված հարկերը, էլեկտրաէներգիայի, գազի, ոռոգման ջրի հետ կապված: Այս որոշմամբ գործ ունենք մոտ 100 հազար շահառու հետ: Այս որոշմամբ մեղմացնում ենք այս 4 ուղղություններով նրանց վճարումները կամ ամբողջովին պետությունն է իրականացնում»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ խոսքը սահմանամերձ եւ նաեւ սահմանամերձ դարձած գյուղերի կոմունալ ծախսերի եւ անշարժ գույքի հարկի գծով որոշակի փոխհատուցում տալու մասին է. «Շահառուների թիվն ընդլայնվել է եւ մենք սահմանամերձ գյուղերում ապրող մեր հայրենակիցներին աջակցում ենք»,- ասաց նա:
Նշենք, որ վերոնշյալ գումարը տրամադրվում է ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 3), Վայոց Ձորի (թվով 2), Սյունիքի (թվով 5), և Տավուշի (թվով 11) մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին:

Նմանատիպ նյութեր
827 դիտում
11:55 06-10-2020
Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասները
28442 դիտում
21:45 01-04-2020
Վրաստանի կառավարությունը կփակի քաղաքացիների՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը
1947 դիտում
23:41 14-01-2015
Վահանի եւ Ճամբարակի բնակիչների գազի վարձավճարի մի մասը կփոխհատուցի կառավարությունը
Այս բաժնից
907 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ