211652_close_icon
views-count830 դիտում article-date 11:55 06-10-2020

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասները

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը: «[url=https://armenpress.am/arm/news/1030513.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն: Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:

Նմանատիպ նյութեր