Փաշինյանը Սահմանադրության նախագիծն օգտագործում է իր ավտորիտար իշխանությունը հավերժացնելու համար, սա անկախության տարիների ամենախոտան և ամենաանպիտան նախագիծն է. Վարդան Պողոսյան․ tert.am
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ոչ միայն լուրջ հետընթաց է ժողովրդավարության և իրավական պետության սկզբունքների տեսանկյունից, այլև իշխանության ավտորիտար կառավարման իրավական հիմքը ձևավորելու փորձ։ Նման տեսակետ ունի սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ընդծելով, որ նախագծով թուլացվում են մարդու հիմնարար իրավունքների երաշխիքները, սահմանափակվում քաղաքական մրցակցության հնարավորությունները, թուլացվում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, իսկ դատական համակարգը դրվում է իշխանության վերահսկողության ներքո։
«Սա Հայաստանի Հանրապետության անկախության տարիներին ներկայացված ամենախոտան, ամենաանպիտան Սահմանադրության նախագիծն է։ Ո՛չ իրավաբանական տեխնիկայի, ո՛չ էլ բովանդակության տեսանկյունից այն չի կարող Սահմանադրություն կոչվելու իրավունք ունենալ։ Այն բացարձակ հետընթաց է թե՛ ժողովրդավարության, թե՛ իրավական պետության տեսանկյունից»,- Tert.am-ի հետ զրույցում ասում է սահմանադրագետը։
Պողոսյանի համոզմամբ՝ նախագծի իրական նպատակը պետական կառավարման համակարգի կատարելագործումը չէ, այլ Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգին սահմանադրական օրինականություն հաղորդելը։
«Մենք այսօր ունենք ավտորիտարից տոտալիտարի ձգտող քաղաքական համակարգ, որը հակասում է մեր Սահմանադրությանը։ Հիմա փորձում են այդ իրավիճակը դարձնել դե յուրե իրականություն՝ ստեղծելով մի Սահմանադրություն, որը իշխանության առջև որևէ սահմանափակում չի դնի, և այն կկառավարի սեփական կամքով»,- նշում է նա։
Սահմանադրագետի առաջին մտահոգությունը վերաբերում է նախագծի՝ մարդու իրավունքներին առնչվող երկրորդ գլխին։ Նրա գնահատմամբ՝ այստեղ առկա են ոչ միայն իրավաբանական տեխնիկայի կոպիտ սխալներ, այլև գործող Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար երաշխիքների էական թուլացումներ։
Պողոսյանը մասնավորապես մատնանշում է նախագծի 23-րդ և 24-րդ հոդվածների միջև առկա հակասությունները։ 23-րդ հոդվածը սահմանում է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման արգելքները, իսկ 24-րդը՝ դրանց սահմանափակման շրջանակը։ Սակայն վերջինիս 9-րդ մասում, որտեղ թվարկված են սահմանափակման ոչ ենթակա իրավունքներն ու արգելքները, բացակայում են մի շարք կարևոր երաշխիքներ։
«23-րդ հոդվածում որպես արգելք ամրագրված է կամայականորեն կյանքից զրկելը։ Բայց 24-րդ հոդվածի 9-րդ մասում, որտեղ թվարկված են բացարձակ իրավունքները, այդ արգելքը ներառված չէ։ Ստացվում է, որ նախագծի տրամաբանությամբ՝ մարդուն կամայականորեն կյանքից զրկելու արգելքը կարող է սահմանափակվել։ Սա պարզապես զավեշտալի հակասություն է»,- ասում է Պողոսյանը։
Նույն խնդիրը, նրա խոսքով, վերաբերում է նաև անձին իր համաձայնությունից անկախ գիտական և բժշկական փորձարկումների, այդ թվում՝ եվգենիկական փորձերի ենթարկելու արգելքներին, որոնք նույնպես պատշաճ կերպով ներառված չեն բացարձակ արգելքների ցանկում։
Սահմանադրագետը մտահոգիչ է համարում նաև այն, որ նախագծով թուլացվում է այն անձանց պաշտպանության երաշխիքը, որոնց արտաքսման կամ այլ պետության հանձնելու դեպքում կարող են սպառնալ խոշտանգումներ, մահապատիժ կամ անմարդկային վերաբերմունք։
«Գործող Սահմանադրությունը նման դեպքերում բացարձակ արգելք է նախատեսում։ Իսկ նախագծում այդ երաշխիքը պատշաճ կերպով պահպանված չէ։ Սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լուրջ հետընթաց է»,- ընդգծում է նա։
Մեկ այլ էական փոփոխություն վերաբերում է քաղաքացիությունից զրկելուն։ Եթե գործող Սահմանադրությունն արգելում է անձին զրկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, ապա նոր նախագիծը նման հնարավորություն է նախատեսում սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում։
«Ըստ Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար գլխի՝ եթե դու անզգուշաբար ինչ-որ տեղեկություններ ես տվել ինչ-որ մեկին, ընդ որում, պարտադիր չի, որ լրտեսություն լինի, արդեն դա հիմք կարող է դառնալ քաղաքացիությունից զրկելու համար։
Պողոսյանի գնահատմամբ՝ այս ձևակերպումը կարող է լայն մեկնաբանությունների տեղիք տալ և քաղաքացիությունից զրկելու վտանգավոր հնարավորություն ստեղծել։
Նա հետընթաց է համարում նաև ազատությունից զրկելու հիմքերի կարգավորման փոփոխությունը։ Գործող Սահմանադրությունը սահմանում է այդ հիմքերի սպառիչ շրջանակը՝ թույլ չտալով օրենքով նոր հիմքեր ավելացնել։ Նոր նախագծով, սակայն, այդ հարցը թողնվում է օրենսդրի հայեցողությանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում