28448 դիտում
21:45 01-04-2020
Վրաստանի կառավարությունը կփակի քաղաքացիների՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը
Այն քաղաքացիները, ովքեր ամսական կօգտագործեն 200 կՎտ-ից քիչ էլեկտրաէներգիա և 200 խմ-ից քիչ բնական գազ, նրանց 3 ամսվա կոմունալ վճարումներն ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից: Այս մասին հայտնում է [url=https://pia.ge/ka/news/society/premieri-abonentebs-romlebits-200-kv-st-ze-nakleb-elektroenergias-da-200-m3-ze-nakleb-bunebriv-airs-moikhmars-davalianebas-sakhelmtsipho-daupharavs/?fbclid=IwAR2Xw1aLsfowGOGf1DzvX7qy00aDUQ_INvVDkgnOWrvJ2_gq-rT5t0YiIoI]jnews.ge[/url]-ն:
Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ամսվա ընթացքում կօգտագործի 200 կՎտ-ից քիչ էլեկտրոէներգիա և 200 խմ-ից քիչ բնական գազ, երեք ամսվա ընթացքում՝ մարտ, ապրիլ, մայիս, ամբողջությամբ կֆինանսավորվի պետության կողմից: Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով՝ ֆինանսավորումը վերաբերում է նաև աղբահանությանն ու ջրամատակարարմանը:
«Այս օգնությունն ուղղակիորեն ուղղված է յուրաքանչյուր քաղաքացուն, սակայն մենք հասկանում ենք, որ սա բավական չէ: Մենք պետք է գտնենք բոլոր այն քաղաքացիներին որոնք կորցրել են իրենց աշխատանքն այս ամենի հետևանքով, որից հետո մենք կունենանք հստակ պայմանավորվածություններ նրանց անմիջական օգնության համար», — հայտարարել է վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2614 դիտում
15:37 23-02-2022
Կառավարությունը կփոխհատուցի 81 սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ ծախսերը
36928 դիտում
09:48 23-06-2018
Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստան բանան է ներկրել 23 ընկերություն․ «Առավոտ»
1943 դիտում
23:05 17-09-2018
«Ապրիլ-մայիս ամիսներին կարևոր էր հավաքների խաղաղ բնույթը». Արման Թաթոյանի ելույթը ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովին
Այս բաժնից
1096 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1183 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1066 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ