211652_close_icon
views-count23381 դիտում article-date 21:58 22-02-2022

Ավտովթար Արմավիրի մարզում Արմավիր քաղաքի ավտոկայանի մոտ բախվել են Mazda-ն ու Opel Astra-ն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ  Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 20-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 09:00 –ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում՝ ավտոկայարանի հաևանությամբ, բախվել են  Թալին քաղաքի բնակիչ, 42-ամյա Պարույր Խաչատրյանի վարած Mazda մակնիշի և Արագածավան գյուղի բնակիչ,  50-ամյա Համբարձում Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր