38232 դիտում
13:12 29-08-2022
Շղթայական ավտովթար՝ Երևանում. Հյուսիսային ավտոկայանի մոտ բախվել են Mercedes ML320, Honda Concept, Nissan March, Opel Astra, UAZ մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր, պարեկների կողմից երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra, UAZ մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Ղազարյանն ու Դավիթ Ղազարյանը։
Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 125+
125+