35446 դիտում
12:08 21-02-2022
Տավուշի մարզում՝ Բագրատաշենի մաքսատան մոտ, վթարի է ենթարկվել Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալը. նա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ, 41-ամյա Սարգիս Յազիչյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթաի հետևանքով վարորդ Ս. Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճաապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յազիչյանը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1521 դիտում
10:38 16-02-2021
Գարեգին Բ Կաթողիկոսը տեսակապով հանդիպել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի և թեմի հոգևորականների հետ