44790 դիտում
11:08 08-07-2023
Գողություն Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից. Տավուշի ոստիկանների օպերատիվ եւ գրագետ գործողության արդյունքում հայտնաբերվեց ոչ միայն գողացված ավտոմեքենան, այլեւ կատարողը, ով սկզբից հերքում էր՝ ասելով, թե գողությունը իր ձեռագիրը չի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Ուկրաինայի քաղաքացի, 23-ամյա Վ. Լովանսկին եւ հայտնել, որ հունիսի 27-ին՝ ժամը 20:15-ից մինչեւ հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքի ԱՊՊԱ պայմանագրերի կնքման կետի մոտ կայանված իրեն պատկանող Chevrolet Camaro տարանցիկ համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը:
Գողության դեպքով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները կարճ ժամանակում ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հսկայածավալ գրագետ եւ ճիշտ աշխատանքի արդյունքում պարզում են գողություն կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը եւ մեկնում նրա բնակության վայր, սակայն այդ տղամարդը այնտեղ չի լինում:
Տավուշի մարզի ոստիկանները օպերատիվ ճանապարհով ճշտում են նրա գտնվելու վայրը ու կատարում բացատրական աշխատանքներ: Սկզբից նա չի ընդունում, որ ինքը նման բան է արել, եւ որ դա իր ձեռագիրը չի, սակայն տեսնելով, որ Տավուշի ոստիկանների տեղեկությունները հավաստի են, փաստերի ճնշման տակ հուլիսի 7-ին ներկայանում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին եւ հայտարարում, որ ավտոմեքենան հուլիսի 1-ին՝ կեսգիշերն անց, ինքն է տեղափոխել Գյումրի: Ժամեր անց արդեն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հերթապահ խումբը նշված ավտոմեքենան հայտնաբերում եւ քարշակի միջոցով տեղափոխում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի բնակիչ, 44-ամյա Արմեն Մ.-ն է, ով հայտնաբերված ավտոմեքենայի փաստով կազմված փաստաթղթերով ներկայացվում է Նոյեմբերյանի քննչական բաժին:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+